01
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Մաեստրո Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված փաստագրական ֆիլմի պրեմիերային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմում փորձ է արվում մանրամասն ներկայացնել Օհան Դուրյանի ստեղծագործական և հասարակական գործունեությունը։

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

← Վերադառնալ