04
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալներ է հանձնել Բրայան Արդունին և Ռուբեն Փոլ Ադալյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալներ է հանձնել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Փոլ Ադալյանին՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
 

← Վերադառնալ