24
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Իտալիայի Սենատի անդամ Պիեր Ֆերդինանդո Կազինիին և լրագրող, հրապարակախոս Վիկտոր Վիտալ Բրանտեգեմին

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել է Իտալիայի Սենատի անդամ Պիեր Ֆերդինանդո Կազինիին և լրագրող, հրապարակախոս Վիկտոր Վիտալ Բրանտեգեմին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:  

← Վերադառնալ