24
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմում անցկացվող «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում հանդիպել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող օրակարգային թեմաների վերաբերյալ:

← Վերադառնալ