12
12, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-րդի, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի, Պարագվայի նախագահ Սանտյագո Պենայի, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, առկա ներուժի լիակատար իրագործման միջոցներ։

Օտարերկրյա գործընկերների հետ զրույցների ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմնական սկզբունքներին և դրույթներին։ 

← Վերադառնալ