20
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:

Հոբելյանական նիստին մասնակցել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի գիտական համայնքը, ինչպես նաև պատվիրակություններ տարբեր երկրներից։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ակադեմիայի անցած բովանդակաշատ ուղին և առաջիկա ծրագրերը: Հաջորդիվ ելույթով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ Հայաստանի գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել են հուշամեդալով:

Տեղի է ունեցել նաև ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակները հանձնել է պրոֆեսորներ՝ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին:
 

← Վերադառնալ