01
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի:

Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց պահպանության և վերակառուցման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը՝ այդ թվում նաև անվճար տարածքների հատկացումը:
 

← Վերադառնալ