14
05, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել նախագահական նստավայրում կայացած պարգևատրման հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել նախագահական նստավայրում կայացած՝ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը:

Մրցանակը շնորհվում է Սինոփսիս ընկերության նախաձեռնությամբ՝ 2009 թվականի հուլիսի 6-ից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար:

Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Վարչապետի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի կողմից։ Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս ընկերությունն է։

Մրցանակաբաշխության հովանավորն է Վիվա ընկերությունը։

Մրցանակաբաշխությանն աջակցում է Հայաստան համահայկական հիմնադրամը։

Մեդիա գործընկերն է National Network Foundation-ը։

2024 թվականի Պետական մրցանակը շնորհվեց AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ, IEEE մշտական անդամ (IEEE Life Fellow), AAIA անդամ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) նշանավոր շրջանավարտ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային:

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը դոկտոր Հագիվարային հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց գիտության զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգև ստանալու կապակցությամբ, անվանի գիտնականը շեշտեց, որ կյանքում առաջնորդվել է «Գիտությունը կերտում է ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը՝ ազատությունը» կարգախոսով:
 

← Վերադառնալ