16
05, 2025

«Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները

Մայիսի 16-ին՝ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին:

Նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում:

Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, որին հաջորդել է զրույց-քննարկում հարցուպատասխանի ձևաչափով:
 

← Վերադառնալ