29
06, 2025

Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում:

Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։

Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

← Վերադառնալ