02
07, 2025

Հանրապետության նախագահն Իսպանիայում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Իսպանիայի Սևիլյա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, անդրադարձել է Հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Նախագահ Խաչատուրյանը պատասխանել է ներկաների բարձրացված հարցերին՝ ստեղծված անմիջական մթնոլորտում քննարկելով նաև համայնքային կյանքի կազմակերպման մի շարք կարևոր հարցեր։ Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Սփյուռքի ներուժն ու նրա դերակատարումը հայրենիքի զարգացման գործում և պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել համայնքի կրթամշակութային կյանքի կազմակերպման և առկա խոչընդոտների հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։

← Վերադառնալ