29
07, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք մարզային այցի ընթացքում ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կապանում։

Կապանի համայնքապետը նախագահին է ներկայացրել քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։

← Վերադառնալ