16
09, 2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են նախարարներին, մաղթել արդյունավետ աշխատանք: 

← Վերադառնալ