Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
09, 2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ից 25-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում Կոնկորդիա 15-րդ գագաթաժողովին մասնակցելու համար։
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով և հանդիպումներ կունենա արտասահմանյան գործընկերների հետ։
«Կոնկորդիա» (Concordia) ամենամյա գագաթնաժողովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային զուգահեռ ընթացող ամենաընդգրկուն ոչ քաղաքական ֆորումն է, որին մասնակցում են պետությունների ղեկավարներ, մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին և միտված է ՝ քննարկելու և վերհանելու գլոբալ մարտահրավերների շուրջ լուծումներ։