15
10, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։

Արարողությունը կայացել է նախագահական նստավայրում՝ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր է ճանաչվել «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։

Դափնեկրին շնորհավորել և ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:  

← Վերադառնալ