Մամուլի հաղորդագրություններ
Հրապարակվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը «Khaleej Times»-ին
Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող «Khaleej Times» օրաթերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը:
Հանրապետության նախագահը հարցազրույցի ընթացքում բարձր է գնահատել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ երկկողմ հարաբերությունները և անդրադարձել փոխադարձ հետաքրքրության ոլորտներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթությունները, կոռուպցիայի կանխարգելման և ներդրումների ներգրավման համատեքստում կարևորել Թավշյա հեղափոխությունից հետո երկրում իրականացվող բարեփոխումները:
«Khaleej Times»-ի համարում տեղ են գտել նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հարցազրույցները:
