21
10, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ս-յունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Կաբլանյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Ս-յունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երկրի զարգացման և հզորացման գործում։ Հանրապետության նախագահը մաղթել է Ադամ Ալեքսան Կաբլանյանին քաջառողջություն և նոր հաջողություններ հայրենանվեր գործունեության մեջ։

← Վերադառնալ