Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
11, 2025
Հանրապետության նախագահը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման արարողությանը
Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։




