19
11, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

«Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի կունենան Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը և պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
 

← Վերադառնալ