29
12, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին:

Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում:

Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային պայմաններին:
 

← Վերադառնալ