Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 մրցանակաբաշխությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 29-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 թվականի մրցանակաբաշխությանը։
Միջոցառման ընթացքում նախագահը մրցանակ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներից մեկին։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:













