18
01, 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայի Համադաշնությունում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 18-23-ն աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով, նախատեսվում են նաև նախագահի և մի շարք գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումները:
 

← Վերադառնալ