Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
«Ապագան կախված է մեզանից, ես նկատի ունեմ մեր երկրների ղեկավարներից, իսկ մեր երկրների ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն և կամք, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը»,- նշել է նախագահը։
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ խաղաղության ճանապարհին հաջողության հասնելու գրավականը երկու երկրների միջև ձեռք բերված հստակ պայմանավորվածություններն ու փոխադարձ հարգանքն է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ։







