23
01, 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»։

«America House»-ն ԱՄՆ-ի պաշտոնական հարթակն է, որը ֆորումի օրերին ծառայում է որպես հանդիպումների և միջոցառումների կենտրոն՝ միավորելով պետական կառույցների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։
 

← Վերադառնալ