23
01, 2026

Նախագահը զրույցներ է ունեցել գործընկերների հետ

Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար Սոբեհ Ալմուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումներին, խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին ու առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով անհրաժեշտ քայլերի նախաձեռնություններին։ 

← Վերադառնալ