23
01, 2026

Նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, Էփըլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի,
«NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման շուրջ։ 

← Վերադառնալ