27
02, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի հերթական նիստին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին:
 

← Վերադառնալ