04
03, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սթիվեն Նիքսին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին։

Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական բարեփոխումների խթանման գործում։

Իր հերթին Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ինստիտուտի ծրագրերի արդյունավետ իրագործման կարևոր նախապայմաններից է պետական կառույցների հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Նա վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման ուղղությամբ։ 

← Վերադառնալ