Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
03, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։
Հանրապետության նախագահն իր ցավակցություններն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության և կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին և տարածաշրջանային իրողություններին։





