25
03, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մարշալլի գերմանական հիմնադրամի պատվիրակության հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալլի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ:

Այցի կազմակերպվել էր Գերմանական Մարշալ Հիմնադրամի (GMF) Բուխարեստի գրասենյակի և Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի (ՔՄՀԿ) համատեղ ծրագրով ԱՄՆ: Այցի նպատակն էր եվրոպական մի շարք երկրների առաջատար վերլուծաբաններին ու լրագրողներին ներկայացնել խորքային գիտելիքներ Հայաստանի ներկայիս քաղաքական և կառավարման, քաղաքացիական հասարակության ու լրատվական միջավայրի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտրական գործընթացներին, ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցերին:

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգային մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները խաղաղության, կայունության և համագործակցության ապահովման համատեքստում։

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հասարակական գործընթացներին։

← Վերադառնալ