13
04, 2026

Կրթական նախագծի շրջանակում նախագահական նստավայր էին այցելել դպրոցականներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած մի խումբ դպրոցականների:

Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:
 

← Վերադառնալ