Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
05, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին:
Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում Էմանուել Մակրոնը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։








