05
05, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այցելել է Գյումրի

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում այցելել են Գյումրի, որտեղ հարգանքի տուրք են մատուցել 1988 դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակներ զետեղել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։

Այնուհետ Նախագահները, վարչապետը , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչներ ներկա են գտնվել «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն ավարտվել է։

← Վերադառնալ