Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցներին:
«Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում:
Երիտասարդները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել շենքի պատմությանն ու արարողակարգային դերին: Այնուհետև ծրագրի մասնակիցները հանդիպել են նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության և ծրագրին մասնակցելու համար, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:







