11
05, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների:

Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից ու պատրաստված քաղաքացի դառնալու կարևորության և մի շարք այլ թեմաների մասին:

Հանդիպման ավարտին սովորողները նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ: 

← Վերադառնալ