18
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։

Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2027 թվականի Համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։

Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։

← Վերադառնալ