Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
10, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյին՝ Չինաստանի ազգային տոնի՝ ՉԺՀ կազմավորման 77-ամյակի առթիվ։
Նախագահը շնորհավորել է դեսպանին, Չինաստանի ղեկավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության և բարեմաղթանքների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա հնարավորությունները։


