07
10, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև քաղաքական տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:

Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա ՄԱԿ Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերին:

← Վերադառնալ