• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    03, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի նորանշանակ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սիֆանդոն Օյբուաբուդդին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Լաոսի միջև համագործակցությունը հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։...
  • 17
    03, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից, արդյունավետ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման համար։ Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ...
  • 12
    03, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրության, երկրում կատարվող բարեփոխումների և զարգացումների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է ներկաների հարցերին անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին, անդրադարձել խաղաղության...
  • 12
    03, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը և պատվիրակությունների ղեկավարների ընդունելությանը։ 
  • 11
    03, 2026
    ​Հանրապետության նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ ​Հանրապետության նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ ​Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից՝ ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը: ​Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի և այլ գործընկերների հետ: ​Զրույցների ընթացքում, անդրադառնալով...
  • 11
    03, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։ Չիլիի նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու և Չիլի այցելելու համար։ «Վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել, սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1338
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: