Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին և գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն և հրատարակել: Նախագահն ընդգծել է, որ կարևորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության և նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են և մեծ աշխատանք են կատարում` այդ պոեզիան տարածելու, ավելի մեծ թվով մարդկանց հասցնելու համար: «Մեր...
26
04, 2011
Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին
Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուղիղ 25 տարի առաջ, այն ժամանակ դեռևս միասնական ահռելի երկրի մի հատվածում` Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի հարևանությամբ, տեղի ունեցավ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկը: Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ անմիջապես արձագանքեցին այդ ողբերգությանը` մեկնելով աղետի գոտի և իրենց ներդրումը բերելով վթարի հետևանքների վերացման գործողությանը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Ուկրաինայի...
24
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են և միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, և յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր...
24
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հանրապետության ղեկավարը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացվող փաստագրական նյութերին:
24
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
23
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակառույց համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր: Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին: Նախագահին ներկայացրել են, որ համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին...
1
...
1004
1005
1006
1007
1008
1009
1010
1011
1012
1013
1014
...
1224