Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Մինչ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած...
27
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանում այցելել է Հայկազյան համալսարան
Պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկազյան համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել Լիբանանի չորս առաջատար համալսարանների՝ Հայկազյան, Բեյրութի ամերիկյան (AUB), Լիբանանի ամերիկյան (LAU) և Սեն-Ժոզեֆ (Saint Joseph) համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ: Նախագահը հանդես է եկել ելույթով և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: «Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանում հյուրընկալվելը...
27
11, 2012
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար: Սերժ Սարգսյանը խոսել է...
26
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Նախագահ Միշել Սուլեյմանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական...
26
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ
Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև...
24
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքում շուրջ մեկ տարի առաջ գործունեությունն սկսած «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է 21-րդ դարի հայկական դպրոցի օրինակելի մոդել դառնալուն ձգտող կրթական այս հաստատության նորաբաց մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ: «Այբ» կրթական հիմնադրամը, հավատարիմ մնալով դպրոցի ստեղծման բովանդակությանը, դպրոցական ավանի այս երկրորդ...
1
...
1020
1021
1022
1023
1024
1025
1026
1027
1028
1029
1030
...
1361