• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 26
    06, 2012
    Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շուրջ երեք տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար և մաղթել հաջողություններ:
  • 26
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
  • 26
    06, 2012
    Ի պատիվ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք Ի պատիվ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի և տիկին Մարգիթ Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից այսօր տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում անդրադարձել է ինչպես երկու բարեկամ ժողովուրդներին կապող միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմությանը, այնպես էլ դարերի խորքից եկող հայ-ավստրիական ժողովուրդների առնչություններին, այդ թվում՝ Ավստրիայում հայերի հիմնավոր և շարունակական...
  • 26
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերն այսօր մասնակցել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ կայացած հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայաստանի և Ավստրիայի նախագահների ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի դաշնային տնտեսական...
  • 25
    06, 2012
    Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին:
  • 25
    06, 2012
    Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին:
1
...
1023
1024
1025
1026
1027
1028
1029
1030
1031
1032
1033
...
1335
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: