• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    12, 2011
    Մոսկվայում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին: ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարներն ընդունել են Հայտարարություն, որում հաստատել են իրենց մտադրությունն ուղղված՝ համագործակցության զարգացմանը և փոխըմբռնման ու փոխգործակցության ամրապնդմանը, մարդկանց կյանքի իրական բարելավմանը, նրանց բարեկեցության բարձրացմանն ու փոխադարձ շփման ընդլայնմանն ուղղված...
  • 19
    12, 2011
    Հայտարարություն 2012թ. Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմում լրագրողների հավատարմագրման վերաբերյալ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը 2011թ.դեկտեմբերի 19-30-ը իրականացնում է ՀՀ նախագահի և նախագահի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն` 1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իuկ եթե...
  • 19
    12, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին:
  • 17
    12, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին:
  • 17
    12, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ավելի քան երկու տասնյակ երիտասարդ գիտնականների հետ: Հանրապետության ղեկավարն ավելի վաղ նրանց մի մասի հետ Ծաղկաձորում ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր նման հանդիպումները դարձնել պարբերական, որոնք, Նախագահի խոսքով, նպատակ ունեն երիտասարդ գիտնականների հետ անկաշկանդ մթնոլորտում քննարկել մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու երիտասարդների ներուժը, հնարավորություններն ու առկա խնդիրները, նաև՝ դրանց...
  • 17
    12, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության նախագահ Ջոննի Հոնին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր և նախագահ դոկտոր Ջոննի Հոնին և փոխնախագահ Քիթ Բենեթին: Չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ»-ը, որպես վենչուրային կապիտալ թողարկող ընկերություն, որ տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր է իրականացնում, հետաքրքրված է նաև Հայաստանի...
1
...
1052
1053
1054
1055
1056
1057
1058
1059
1060
1061
1062
...
1328
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: