Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
04
02, 2011
Նախագահ Սարգսյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ: Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրալիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու...
03
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով:
01
02, 2011
Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի օրակարգի շրջանակներում ներկայացվել են Ֆեդերացիայի 2009-2010թթ. աշխատանքների և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նախանշվել են Ֆեդերացիայի 2011-2012թթ. աշխատանքների հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի,...
31
01, 2011
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաստանի շնորհալիներ-2010» երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Հայաստանի շնորհալիներ-2010» երեկոյին, որտեղ համերգային ծրագրով հանդես են եկել անցյալ տարի հանրապետական և միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներն ու պատանիները:
29
01, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր: Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը:
29
01, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Երկրի ղեկավարն ու ՀԲԸՄ նախագահը խոսել են Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
1
...
1086
1087
1088
1089
1090
1091
1092
1093
1094
1095
1096
...
1288