• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 20
    08, 2010
    Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը Այսօր Երեւանում մեկնարկել է Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են Ղրղզստանում իրավիճակի կայունացմանն աջակցելու ուղղությամբ ՀԱՊԿ-ի կողմից ձեռնարկվող եւ նախատեսվող միջոցառումները, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման արդյունավետ համակարգի ձեւավորման եւ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի պաշտոնական հանդիպման կազմակերպչական հարցերը: Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին` ՀՀ Նախագահ Սերժ...
  • 20
    08, 2010
    ՀՀ Նախագահի խոսքը ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանը Հարգելի գործընկերներ, Սիրելի բարեկամներ, Ես անկեղծորեն ողջունում եմ ձեզ Երեւանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ առանձին ողջունել Ռոզա Իսակիին, ով առաջին անգամ է մասնակցում ՀԱՊԿ ձեւաչափով հանդիպմանը: ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովները բավականին արդյունավետ ստացվեցին: Չսահմանափակվելով կոնկրետ օրակարգով եւ քննարկելով ամենատարբեր հարցեր` մենք, որպես կանոն, վատ արդյունքների չենք հասնում: Հիշենք. ընդամենը կես տարի առաջ Բորովոյում առաջին անգամ...
  • 20
    08, 2010
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ-ների հետ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հանդիպմանը Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր հագեցած եւ կարեւոր օր է: Հենց նոր ավարտվեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամների հանդիպումը, որի ընթացքում ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի ունեցավ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Այսօրվա գագաթնաժողովի առանցքային թեման Ղրղզստանի իրավիճակն էր: Ավելի ստույգ` իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում իրականացված միջոցառումների եւ...
  • 19
    08, 2010
    Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի...
  • 19
    08, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 19-ի հրամանագրով` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:-0-
  • 18
    08, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:
1
...
1160
1161
1162
1163
1164
1165
1166
1167
1168
1169
1170
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: