Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
02
12, 2023
Հանրապետության նախագահը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բնույթը: Մտքեր են փոխանակվել ընթացիկ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բազմակողմ շահավետ համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։ Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում և Մերձավոր...
01
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հորդանանի թագավորի հետ
Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խթանման վերաբերյալ հարցեր: Հանրապետության նախագահը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան ռեգիոնում կայուն և հարատև...
01
12, 2023
Նախագահը Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը COP-28 համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերն ու հնարավորությունները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների և վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:
01
12, 2023
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները առանձնազրույց են ունեցել
Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրավերով այցելել է Բուլղարիայի ազգային տաղավար: Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել տաղավարում, ծանոթացել բուլղարական արդյունա-արտադրական նորարարություններին: Շրջայցից հետո երկու երկրների նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող...
01
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Net Zero Needs Nuclear Power» խորագրով պանելային քննարկմանը, որի բանախոսներից էր նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը վճռականորեն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին՝ ձեռնարկելով գործնական քայլեր և նպաստելով մոլորակի...
01
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կարճ հանդիպումներ է ունեցել Միացյալ թագավորության թագավոր Չարլզ Երրորդի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի,Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի, Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի,էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի,...
1
...
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
...
1346