Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
24
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Դիլիջանում կայացած ֆինանսաբանկային առաջին կոնֆերանսին: Իր ողջույնի խոսքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի:«Ես հավատում եմ այդ հեռանկարին եւ վստահ եմ, որ հենց այս գաղափարը պետք է դառնա մեր աշխատանքների ուղենիշն առաջիկա տարիների ընթացքում»: «Մենք գիտենք մեր բոլոր առավելություններն այստեղ, բայց գիտենք նաեւ առկա խնդիրները, խոչընդոտները եւ անկատարությունները:...
24
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի դպրոցների շրջանավարտներին
Սիրելի շրջանավարտներ, Վերջին զանգը հիշարժան իրադարձություն է, նրա ղողանջը նոր սկիզբ է ազդարարում յուրաքանչյուրիդ կյանքում: Այսօր դուք ավարտում եք դպրոցը եւ կանգնած եք բախտորոշ ընտրության շեմին: Շատերդ արդեն գիտեք, թե ինչ եք ցանկանում անել, մյուսները պետք է հստակեցնեն, թե որ ոլորտում են ունակ իրականացնելու իրենց ձգտումներն ու կոչումը: Ձեզ վիճակված են նորանոր բացահայտումներ ու ձեռքբերումներ: Կարեւոր է, որ դուք գտնեք ձեր տեղը մեր երկրում, որ ձեր հասակակիցն է, դառնաք պահանջված ու որակյալ...
21
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ
Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման հանդիպումները լավ ձեւաչափ են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները քննարկելու համար: Երկրի ղեկավարի համոզմամբ, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, միանշանակորեն, կարագացնի Հայաստանի թե ժողովրդավարական, եւ թե տնտեսական զարգացումը: Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի իրականացումը դիտելով Հայաստանի համար առաջնահերթություն, Նախագահը շեշտել է, որ այն լիովին համահունչ է...
20
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդիես Վենտերը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդիես Վենտերը (նստավայրը` Կիեւ): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկյան մայրցամաքի, եւ մասնավորապես, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին վերաբերող հարցերի առնչությամբ Հարավ-Աֆրիկյան...
20
05, 2008
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսգոսստրախ» հոլդինգի նախագահ Դանիլ Խաչատուրովին
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման գերակայություններին, ապահովագրական — ֆինանսաբանկային համակարգի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ գլոբալ տնտեսության արձանագրվող միտումներին:
20
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ
Քննարկման առանցքում եղել է դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը: Արձանագրվել է, որ ծրագրի հիմնական նպատակն է դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումը, ինչին պետք է հասնել դատարաններում կոռուպցիոն դրսեւորումների հետեւողական նվազեցման եւ արդարադատության արդյունավետության բարձրացման միջոցով: Նշվել է, որ անկողմնակալ եւ անկաշառ դատարանի ստեղծման ճանապարհին մեծ է լինելու դատարանի նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների...
1
2
3
4
5
...
1316
1317
1318
1319
1320
1321