Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
09
05, 2023
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի...
06
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չարլզ Երրորդի թագադրության արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը և կարճ առանձնազրույցներ ունեցել թագավոր Չարլզ Երրորդի, ՄԹ վարչապետ Րիշի Սունակի, ՄԹ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլի հետ։ Հանրապետության նախագահը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լիտվայի,...
04
05, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Քեմբրիջի համալսարանում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։ Այցի շրջանակներում նախագահ Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում:...
29
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են գտնվել Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները: Հանրապետության նախագահը ողջունելով ականավոր գիտնականին շնորհավորել է տարեդարձի...
27
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է. «Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ շնորհավորանքներ: Մաղթում եմ ձեզ նոր...
27
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և «Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Սփյուռքի հայկական կազմակերպությունների այն նախաձեռնություններին, որոնք խթանում և ամրապնդում են Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ու...
1
...
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
...
1325