Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
06, 2021
Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ...
14
06, 2021
Հարցերը, որոնք բարձրացրել եք, մեր ուշադրության ներքո են. ԿԽՄԿ նախագահը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են: Նշելով, որ 1992 թվականից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակական գործուն...
12
06, 2021
Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային...
12
06, 2021
Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով: «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում...
11
06, 2021
Հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է Հանրապետության նախագահի աշխատակազմին․ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ գործիչների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ բարերար, դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ Վիրջինիա Դեյվիսին և սփյուռքահայ բարերարներ Անդրանիկ Գասպարյանին ու Րաֆֆի Դանիելյանին: Հյուրերը նախագահին ներկայացրել են Հայաստանում և Արցախում իրենց նախաձեռնած մարդասիրական ծրագրերը, տեղեկացրել, որ պատրաստվում են առաջիկա օրերին ուխտագնացության մեկնել Արցախ: Անդրադարձ է եղել նաև մշակութային մի շարք ծրագրերի, մասնավորապես 20-րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի...
11
06, 2021
Ռուսաստանի Դաշնության պետական տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:
1
...
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
...
1248