• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 12
    04, 2022
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին:  Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և ընդլայնման հնարավորություններին, ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի...
  • 12
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ: 
  • 12
    04, 2022
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:  
  • 11
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ: Արսեն Ղազարյանը նախագահին է ներկայացրել երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանն ուղղված ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, առկա տարբեր...
  • 11
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպման սկզբում Դեսպան Կիշան Դան Դևալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:...
  • 11
    04, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-դոմինիկյան հարաբերությունների զարգացմանը։...
1
...
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: